Մինսկի խումբը չի կարող որոշում կայացնել ղարաբաղյան հակամարտության կողմերի փոխարեն: Այդ մասին Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում է 1news.az-ը:
Դեսպանի խոսքով, պաշտոնական Վաշինգտոնը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: «Ես ձգտելու եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը արդարացիորեն կարգավորվի»,- Ասել է Բրայզան:
Դեսպանն ընդգծել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցը գերակա է եղել իր դիվանագիտական գործունեության ըթնացքում: «Մենք Մինսկի խմբի աջակցությամբ ջանքեր կգործադրենք, որ կողմերը հանգեն ընդհանուր հայտարարի, եւ տարաձայնությունները վերանան: Մինսկի խումբը չի կարող որոշումներ կայացնել կողմերի փոխարեն»,- ասել է նա:




























