Թուրքիայի ընդդիմադիր «Սյոզջու» պարբերականի լրագրողներ Էմին Չոլաշանի եւ Նեջադ Դողրուի համար դատախազը 15–ական տարի ազատազրկում է պահանջում։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր լրագրողներ Էմին Չոլաշանի եւ Նեջադ Դողրուի գործերով մեղադրական եզրակացության մեջ լրագրողները մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու (գյուլենական) մեջ։

Լրագրողների համար մեղադրող կողմը պահանջում է 15–ական տարի ազատազրկում։