«Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունը` 2013թ. նախագահական ընտրություններում գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին ճիշտ է երկրի առջեւ կայացած սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խնդիրների առումով: Այդ մասին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով, այդ հայտարարությունը բխում է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» շահերից: «Ես չեմ կարծում, թե ԲՀԿ-ի որոշումը ուշացած էր»,- նկատել է Մելիքյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն նախկինում զերծ էր մնում դա հայտարարելուց, քանի որ վաղաժամ էր համարում:

Հարցին, թե անհրաժեշտություն կար արդյոք կառավարող կոալիցիայի նոր հուշագիր ստորագրելու մեջ, պատգամավորը պատասխանել է. «Ներքին եւ արտաքին մարտահրավերների առկայության պայմաններում անհրաժեշտություն էր առաջացել հստակեցնել դիրքորոշումները: Շատ կարեւոր է, որ կոալիցիոն երեք ուժերը որոշում են կայացրել միասնաբար»: