Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին լքել է երկիրը եւ մեկնել է Վենեսուելա: Այդ մասին, ըստ Al Jazeera հեռուստաընկերության, հայտնել է Չինաստանում Լիբիայի դեսպան Սադիկ ալ Մուսրատին: Նա նաեւ ասել է, թե Քադաֆիի որդիների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դեսպանը հրաժարական է տվել ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ Լիբիայում ժողովրդական ապստամբությունը` նախագահ Քադաֆիի եւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի պահանջով, շարունկավում է արդեն մեկ շաբաթ: Քադաֆին իշխանության էր եկել 1969թ. ռազմական հեղաշրջման արդյունքում եւ պաշտոնն զբաղեցնում էր արդեն 41 տարի:
Իշխանությունները կոպտորեն ճնշել են ցուցարարներին, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին: