Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 21-ին կսկսի Նիկիտա Տիխոնովայի եւ Եվգենիա Խասիսի գործով դատական լսումը, ովքեր մեղադրվում են փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ «Նովայա գազետայի» լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության մեջ: Փաստաբան Ստանիսլավ Մարկելովը եւ «Նովայա գազետայի» թղթակիցը  սպանվել են 2009 թվականի հունվարի 19-ին, Մոսկվայի կենտրոնում: Ձերբակալումից հետո այս գործով մեղադրայլ Նիկիտա Տիխոնովը խոստովանական ցուցմունք է տվել, սակայն 2009 թվականի վերջում նա հայտարարել է, թե ցուցմունքներն իրենից  է ճնշման ներքո են կորզվել: Իեկ Եվգենիա Խասիսը, հետեւողականորեն հերքում է իրեն վերագրվող մեղքը:

Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, քննչական մարմինների վարկածով, սպանությունը կապված է եղել փաստաբանի մասնագիտական գործունեության  հետ: Իսկ Բաբուրովային սպանել են, քանի որ նա վկա է եղել փաստաբանի սպանությանը: