Բրյուսելում ոստիկանության աշխատակիցները տաբելային հրազենից գնդակահարել են տեղի բնակչին, որը փորձել է թրով հարվածել իրենց կալանավորման ժամանակ՝ տեղեկացնում է HLN-ը։

Նշվում է, որ ոստիկանությանը կանչել է տարեց զույգը՝ հայտարարելով, որ 1967թ․ ծնված որդին սպառնում է իրենց։

Դեպքի վայր եկած ոստիկանները փորձել են արցունքաբեր գազի միջոցով վնասազերծել տղամարդուն, սակայն ապարդյուն։ Չարագործը փորձել է հարվածել նրանց թրով, եւ ոստիկաններից մեկը կրակել է նրա վրա։ Տղամարդը հիվանդանոցում մահացել է ։

Կատարվում է հետաքննություն։