Իրադարձությունները Լիբիայում, որը գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին, ասիական բորսաներում այսօր նավթի գնի թանկացման պատճառ են դարձել; Այսպես՝ Սինգապուրի ֆոնդային բորսայում 1 բարել նավթի գինը բարձրացել է 1 դոլարով։ Brent մակնիշի նավթն արժեցել է 103,5 դոլար, իսկ ամերիկյան թեթեւ նավթը՝ 87,31 դոլար:
Հիշեցնենք, որ այս գիշեր լիբիական ազդեցիկ ցեղերից մեկի առաջնորդը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում կդադարեցնի նավթի արտահանումը, եթե իշխանությունները շարունակեն ճնշել ցույցերը։




























