ԱՄՆ պատվիրակությունը` փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգի գլխավորությամբ, փետրվարի 23-24-ին կայցելի Հայաստան: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Այցի շրջանակներում նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Սթեյնբերգին  ուղեկցելու է ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի հարցերով  տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: