Հայաստանում փետրվարի 21-ի ժամը 8-ի դրությամբ, փակ են եղել Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղերի ճանապարհներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են եղել Շիրակի մարզի Մուսայելյան եւ ձորաշեն, Գեղարքունիքի մարզի Մադինեա, Վերին գետաշեն գյուղերի ճանապարհները:
Դժվարանցանելի են Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային բոլոր ճանապարհները:
Ժամը 8-ի դրությամբ, 18 միավոր տեխնիկա է աշխատել Սյունիքի մարզում:





























