Մոսկվայի մետրոյում` «Տորգենեւսկայա» կայարանում փետրվարի 20-ին Վլադիկավկազի մի բնակիչ է ձերբակալվել: Նրա ձեռնքերի ափերի ստուգման ժամանակ հեքսոգենի խմբին պատկանող պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել:

Ձեբակալվածի խոսքով, ինքը Մոսկվա է ժամանել 2009թ. ապրիլին իր մոր մոտ: Մայրաքաղաքում ապրել է առանց գրանցման: Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, փետրվարի 18-ին «Կուրսկայա-կոլցեվայա» կայարանի աշխատակիցները ձերբակալել են Նալչիկի երկու բնակիչների, որոնցից մեկի ձեռքին եւս պայթուցիկ նյութերի, ենթադրաբար հեքսոգենի հետքեր են հայտնաբերվել: