Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիա քաղաքում ոստիկանության եւ ցուցարարների բախումների արդյունքում մահացել է 17-ամյա մի դեռահաս, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Վերջին շրջանում Սուլեյմանիայում` համանուն նահանգի վարչական կենտրոնում բախումներ են ընթանում ոստիկանների եւ քաղաքական բարեփոխումներ պահանջող ցուցարարների միջեւ:

Երիտասարդի մահը վրա է հասել վնասվածքից, որը նա ստացել էր կիրակի տեղի ունեցած բախումների արդյունքում: Ընդհանուր առմամբ, վիրավորվել է 48 մարդ:

Վերջին շաբաթների ընթացքում բողոքի գործողություններ են եղել արաբական մի շարք երկրներում եւ հանգեցրել են իշխանափոխության Եգիպտոսում եւ Թունիսում: Ներկայումս անկարգություններ են ընթանում Լիբիայում, Եմենում եւ Բահրեյնում: Հակակառավարական ցույցեր են ընթանում նաեւ Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, նաեւ Մարոկկոյում: