Շմոլ գազից թունավորումով փետրվարի 20-ին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ջրվեժ Ա թաղամասի 26-րդ փողոցի թիվ 34 տան բնակիչներ 35-ամյա Սուսաննա եւ 34-ամյա Գյուստան Ասադյանները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 07.50-ի դրությամբ տուժածների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: