«Բագավաճ Հայաստան» կուսակցությունը չի խախտի նոր կոալիցիոն հուշագիրը` համագործակցության վերաբերյալ, եւ դուրս չի գա կառավարող կոալիցիայի կազմից 2013թ. նախագահական ընտրությունների նախօրեին, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ, մամուլի ասուլիսում հավաստիացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
«Բարգավաճ Հայաստանի» խոսքի եւ գործի միջեւ մեծ տարբերություն չկա»,- հավաստիացրել է Գալստյանը:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կուսակիցների վստահության կորստի դեպքում նա կհեռանա նախագահի աթոռից, Խաչիկ Գալստյանը նշել է. «Այդ խոսքով Գագիկ Ծառուկյանը ցանկացել է ասել, որ մտնելով քաղաքականություն, նա բոլորովին էլ չի ապրում դրանով: Ընդհակառակը, Գագիկ Ծառուկյանն իր ունեցվածքը օգտագործում է հանուն ժողովրդի»:




























