Բրիտանական Քինգսթոն ափոն Հուլ քաղաքում գտնվող մեծությամբ երկրորդ Royal Hotel հյուրանոցը 28 անօթեւան անձանց առաջարկել է Սուրբ ծնունդը անցկացնել հյուրանոցի համարներում, փոխանցում է BBC News–ը։

Հյուրանոցը նախկինում եւս նման առաջարկով է հանդես եկել, սակայն նրանց տեղեկացրել են, որ անօթեւանների խումբը վնաս է պատճառել այդ քաղաքում մեկ այլ հյուրանոցի, եւ ծրագիրը կասեցվել է։

Քաղաքի մեկ այլ հյուրանոց՝ Doubletree Hilton–ը նաեւ անօթեւանների համար կազմակերպում է սուրբծննդյան ճաշ։

Նախագծի ներկայացուցիչ Կարլ Սիմփսոնը BBC–ին հայտնել է, որ այդ 28 հոգին Սուրբ ծնունդը կանցկացնեն երկտեղանոց 14 համարներում, հյուրանոցում սուրբծննդյան արձակուրդների ընթացքում ապրելու ընդհանուր արժեքը կազմում է 1092 ֆունտ։