Գյումրիում փետրվարի 19-ին ոտքերի եւ ձեռքերի մատների ցրտահարությամբ (գիշերել է գետնանցումներում) Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գյուլբենկյան հիվանդանոց է հոսպիտալացվել 46-ամյա Լյովա Մարուքյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մարուքյանը թափառական է եւ գրանցված է Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 2-րդ անցուղու թիվ 13 տանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր (սկսվել է փտախտ):





























