Ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 19-ին ժամը 07.45-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքում բախվել է դեղատան պատին, ինչի հետեւանքով վարորդն ու ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդը Լոռիի մարզի բնակիչ 25-ամյա Գոռ Մելքոնյանն է, իսկ ուղեւորը՝ 35-ամյա Վահան Գրիգորյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն:





























