Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել իշխանությունը ընդդիմադիրների պահանջով։ Այդ մասին է գրում Lenta.ru-ն` վկայակոչելով Agance France-Presse-ին։
«Ես կհեռանամ միայն այն ժամանակ, երբ պարտվեմ նախագահական ընտրություններում»,- ասված է նրա ելույթում։ Ալի Աբդուլա Սալեհը կառավարում է Եմենը 1978 թվականից եւ միայն ընդդիմության ճնշման ներքո համաձայնվեց չմասնակցել մյուս ընտրություններին:
Եմենում ընդիմադիրների զանգվածային ելույթները սկսվել են դեռ հունվար ամսից, փետրվարին այտեղ վիճակն էլ ավելի է սրվել կապված տարածաշրջանում իշխանափոխությունների հետ։ Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերի արդյունքում Թունիսի եւ Եգիպտոսի նախագահները հրաժարական տվեցին։





























