Սիերա Լեոնեում 10-ամյա աղջիկը մահացել է «թլպատման» հետեւանքով, որ տեղի է ունեցել կանանց գաղտնի միությանն անդամակցելու ծեսի շրջանակներում։

Իշխանությունները ձերբակալել են ձեռնադրման ծեսի պատասխանատու կնոջը։ Ոստիկանության տվյալներով՝ երեխան մահացել է արնահոսությունից՝ հայտնում է Thomson Reuters Foundation-ը։

Կանանց սեռական օրգանների թլպատումը լայնորեն տարածված է աֆրիկյան այս երկրում։ Դա կատարվում է աղջիկներին քաղաքական զգալի ազդեցություն ունեցող գաղտնի միությունների անդամ ձեռնադրելու համար։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիերա Լեոնեում տասը աղջիկներից ինը ենթարկվում են այս ծեսին։

Այն սովորաբար ենթադրում է կանանց սեռական օրգանների մասնակի կամ ամբողջական հեռացում եւ կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։