Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Կարմրավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի բնակիչ Ա. Կարապետյանը 2001-2007 թթ. աշխատել է որպես Կարմրավան համայնքի ղեկավար: 2004թ.-ի օգոստոսի 9-ին համայնքի ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառք կազմակերպելու եւ անցկացնելու միջոցով Կարմրավան համայնքին պատկանող թիվ 3-րդ կիսաքանդ անասնագոմը վաճառել է նույն գյուղի բնակիչ Գ. Հարությունյանին՝ արդյունքում համայնքին պատճառելով 1 850 000 դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: