Չորեքշաբթի Մեքսիկայի Մեխիկո նահանգում ձերբակալվել է «Ակապուլկո անկախ կարտելի» ենթադրյալ առաջնորդ, «Տետե» մականունով Խոսե Գալեանան, հայտնում է Proceso պորտալը:
Նախնական տեղեկություններով՝ Տոլուկա քաղաքում նրան ձերբակալելու գործողությունն իրականացվել է առանց զենքի գործադրման:
Տետեն արդեն երկրորդ անգամ է ընկնում Մեքսիկայի իրավապահների ձեռքը: 2013 թվականին Ակապուլկոյում դաշնային ուժերի գործողության արդյունքում նրան մեկ անգամ արդեն ձերբակալել էին՝ մեղադրելով կազմակերպված հանցավորությանը, թմրաթրաֆիքին եւ առեւանգումներին մասնակցության մեջ, սակայն 2 տարի հետո նա ազատ էր արձակվել:
«Ակապուլկո անկախ կարտելը» հայտնի է իր մասնակցությամբ թմրամիջոցների առեւտրին, գործարարների առեւանգումներին եւ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող հանգստավայրային Ակապուլկոյում իրականացվող շորթումներին:





























