Մեքսիկայում ԱՄՆ սահմանին գտնվող Տիխուանում անհայտ անձինք հարձակվել են միգրանտների ճամբարի վրա՝ կիրառելով արցունքաբեր գազ, հայտնում է La Otra Opinión-ը:
Նշվում է, որ այս ճամբարում կա ընդհանուր մոտ 3 հազար մարդ: Հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Պորտալի տեղեկություններով՝ գազով ոչ մեծ բալոնը նետել են 2 անհայտ անձինք՝ ճամբարի կողքից անցնելիս:





























