Դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի գործով վկա,  «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանը հարցաքննվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Այս գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունի Kia Sorento 7 մակնիշի ՊՆ  համարանիշներով ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չ.ն․ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 68-ամյա Քնարիկ Պետիկյանին։

Ավելի ուշ տուժածին կրկնակի վրաերթի էր ենթարկել մեկ այլ՝ Rang Rover մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին եղել էր 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը:

Range Rover-ը տեղափոխվել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Դեպքի կապակցությամբ նշանակվել է փորձաքննություն։