Թուրքական օդանավը, որն ուղարկվել էր լիբիական Բենգազի քաղաքից Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար, ձեռնունայն հետ է վերադարձել, քանի որ չի կարողացել վայրէջք կատարել՝ այդ երկրի իշխանությունների արգելքի պատճառով:
Boeing-777 օդանավը մեկնել էր փետրվարի 21-ի վաղ առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից: Այն պետք է հետ վերադարձներ 3 հազար քաղաքացիներին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:





























