Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը, ով դեկտեմբերի վերջին հեռանում է երկրի ղեկավարի պաշտոնից, կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով կկանգնի դատարանի առջեւ՝ հայտնում է DW-ն։

Տեմերի հանդեպ հետաքննություն է իրականացվում այն կասկածանքով, որ նա կաշառք է ստացել որոշ պայմանագրերի ժամկետի երկարաձգման համար։ Նախագահի գրասենյակը հայտարարել է, թե Տեմերը կապացուցի, որ այդ գործում որեւէ խախտում չի եղել, եւ որեւէ ընկերություն առավելություն չի ստացել։

Միշել Տեմերը Բրազիլիայի նախագահի պաշտոնից կհեռանա դեկտեմբերի 31-ին։ Ամենայն հավանականությամբ, հունվարին արդեն նա կկանգնի դատարանի առջեւ։ Լիբերալ-պահպանողական Տեմերը նախագահ է դարձել 2016թ․՝ Դիլմա Ռուսեֆի փոխարեն, ով նույնպես մեղադրվում էր կոռուպցիայի մեջ եւ ենթարկվեց իմպիչմենթի։