Ֆլորիդա նահանգի Հիլսբորո մարզի շերիֆի տեղակալ Թերի Սթրոունը սպանել է իր ընտանիքի երեք անդամներին, հետո ռադիոկապով գործընկերներին պատմել այդ ահավոր դեպքի մասին։

USA.one-ը տեղեկացնում է, որ Սթրոունը հայտնել է իր գտնվելու վայրի մասին եւ հայտարարել, որ ուզում է ինքնասպան լինել։ Դեպքի վայր հասած գործընկերները փորձել են համոզելով հետ պահել նրան այդ քայլից, սակայն նրանց դա չի հաջողվել։ Տղամարդը կրակել է իր վրա։

Սթոունի վերջին խոսքերը եղել են զգամունքային ու ֆինանսական խնդիրների եւ այն մասին, որ ինքն ամեն ինչ կորցրել է։ Նրա զոհերն էին 54-ամյա կինը՝ Թերեզան, 32-ամյա դուստրը՝ Քորթնին, եւ 6-ամյա թոռնուհին՝ Լոնդինան։