Բրիտանական կառավարությունը Չինաստանին մեղադրել է Մեծ Բրիտանիայի դեմ կիբերլրտեսության լայնածավալ գործողությունների մեջ՝ տեղեկացնում է AP-ն։

Երկրի ԱԳՆ-ը հայտարարել է, թե «ԱՐՏ-10» անվանումով խումբը, որ գործում է Չինաստանի պետական անվտանգության նախարարության անունից, անցկացրել է «վնասակար կիբերգործողություն, որն ուղղված է Եվրոպայում, Ասիայում եւ ԱՄՆ-ում մտավոր սեփականության եւ կոմերցիոն գաղտնի տվյալների ձեռքբերմանը։

Նշվում է, որ այս խումբը «շարունակում է իր հարձակումները մի շարք խոշոր ընկերությունների վրա՝ ձգտելով ձեռք բերել կոմերցիոն գաղտնիքներ»։

ԱԳ նախարար Ջերեմի Հանթը նշել է, որ Չինաստանի գործողությունները «հակասում են այն պարտավորություններին, որ նա ստանձնել է Մեծ Բրիտանիայի առջեւ 2015 թվականին»։