Նյու Յորքում տղամարդուն, որին սխալմամբ կասկածել են ուղիղ աղիքում թմրամիջոց թաքցնելու մեջ, ռեկտալ հետազոտության են ենթարկել եւ 5000 դոլարի հաշիվ ներկայացրել։

Ինչպես հայտնում է BBC-ն, Տորենս Ջեքսոնը հայտարարել է, որ ինքը հրաժարվել է ինվազիվ պրոցեդուրայից եւ արդյունքում ներքին վնասվածքներ է ստացել։ Հիվանդանոցը 42-ամյա Ջեքսոնին 4595,12 դոլարի հաշիվ է ուղարկել։

Ոստիկանությունը Ջեքսոնի ավտոմեքենայի վրա մարիխուանայի եւ կոկաինի մնացուկներ է հայտնաբերել՝ հայտնում է Post-Standard-ը։ Ոստիկանն ասել է, թե Ջեքսոնի նստած դիրքն է ստիպել իրեն կասկածել, որ նա թմրամիջոցներն ուղիղ աղիքի մեջ է պահում։ Նրան ստիպելով տարել են հիվանդանոց, որտեղ ռեկտալ հետազոտություն են կատարել։ Քանի որ Ջեքսոնը դիմադրել է, նրան ստիպողաբար հանգստացրել են, եւ պրոցեդուրայի ժամանակ նա անգիտակից է եղել։ Թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, իսկ Ջեքսոնը հրաժարվել է վճարել։