ԳԴՀ իրավապահ մարմինները որոնում են չորս ենթադրյալ ահաբեկիչների, որոնք ուսումնասիրել են Շտուտգարտի օդանավակայանի իրավիճակը եւ, հնարավոր է, ահաբեկչություններ են ծրագրում՝ տեղեկացնում է DW-ն։

Գերմանիան տեղեկատվությունը ստացել է Մարոկկոյի հատուկ ծառայություններից։ Դրա համաձայն՝ Եվրոպայով տեղաշարժվում է մարդկանց մի խումբ, որի անդամները Սուրբ ծննդյան տոներին ահաբեկչություն-ինքնասպանություն են ծրագրում իրականացնել գերմանա-ֆրանսիական սահմանագծի օդանավակայաններից մեկում։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ Գերմանիան ամեն շաբաթ նման զգուշացումներ են ստանում տարբեր երկրներից, սակայն այս անգամ տեղեկատվությունը Մարոկկոյից է եւ այն շատ կոնկրետ բնույթ է կրում։

Դրանում կասկածյալների անուններն են, որոնք արդեն հայտնի են ԳԴՀ իշխանություններին։ Իրավապահների տեսադաշտում են Հյուսիսային Ռեյն-Վեստֆելից հայր ու որդի, ովքեր տարօրինակ են իրենց պահել Ստրասբուրգի ահաբեկչությունից հետո։

Ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը 14 օդանավակայաններում։