ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի գիտական խորհրդի նախագահ Աբել Աղանբեկյանին եւ նույն դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ռադիկ Վանունցին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են հանրապետության ագրոարդյունաբերական համակարգի զարգացման հետ կապված հարցեր:

Նախագահը կարեւորել է անվանի գիտնականի կողմից ներկայացված առաջարկությունները՝ այն համարելով պահանջված ու անհրաժեշտ հանրապետության գյուղատնտեսության զարգացման համար: