Ֆրանսիայի Լա Բուլե կոմունայի դատարանը 12 տարվա բանտարկության է դատապարտել բուդդա վանական Կարմա Տշոժեյին, ում մեղավոր են ճանաչել բռնաբարությունների համար, հայտնում է Le Monde-ը:
Վանականին մեղադրանքներ են ներկայացրել 4 կանայք, ինչպես նաեւ եւս մի քանի տուժածների ազգականներ: Տուժածներից մեկն անչափահաս է:
Նրանք բոլորը հաճախել են Սոնա եւ Լուարա դեպարտամենտի 100 մարդուց քիչ ավելի բնակչությամբ Լա Բուլե փոքրիկ կոմունայի բուդդայական տաճար:
Վանականի դեմ գործը հարուցվել է 2012 թվականին, այնուհետեւ նա 2 տարի անցկացրել է նախնական կալանքի մեջ, իսկ ավելի ուշ նրան ազատել են դատարանի հսկողությամբ: Le Monde-ը հայտնում է, որ 56-ամյա Կարմա Տշոժեյը (ծագումով Բութանից է) ամուսանացած է եւ նախկինի պես բնակվում է նույն դեպարտամենտում: Ի դեպ, տեղական «բուդդայական համայնքը» նրան իր «շարքերից» հեռացրել է: Նա դատարանում հայտարարել է իր անմեղության մասին:
Գործով երկրորդ մեղադրյալ էր անցնում եւս մի վանական, նույնպես Բութանի քաղաքացի, որի համար դատախազությունը պահանջել էր 4 տարվա բանտարկություն, բայց դատարանը նրան արդարացրել է:





























