Լիբիայի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքում ոստիկանական ուժերն անցել են ցուցարարների կողմը, քաղաքը գտնվում է ցուցարարների վերահսկողության տակ, փետրվարի 21-ին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Բենգազիում ժողովրդական հուզումները շարունակվում են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են Մուամար Քադաֆիի ռեժիմի հրաժարականն ու քաղաքական բարեփոխումների անցկացում:





























