Դեկտեմբերի 20-ին, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս 23-ամյա Վարդան Հ.-ն է, ով կասկածվում է դեկտեմբերի 11-ին Աջափնյակ վարչական շրջանում 20-ամյա Ռուզաննա Վ.-ի նկատմամբ շենքի շքամուտքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Վարդան Հ.-ն ձերբակալվել է, ով այս պահին գտնվում է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։




























