Արմավիրի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։10-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Գ.-ն իր վարած BMW մակնիշի 35 OR 011 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս հարվածել է խոշոր եղջերավոր անասունի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հարվածի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն կովի ոտքը կոտրվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է Ոստիկանության Զորքերում։ Դեպքի վայր է ժամանել նաեւ անասնաբույժը, ով հայտնեց, որ կովին պետք է շտապ մորթել, որպեսզի միսը չփչանա, ինչն էլ արեցին տերերը։