Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետեւանքով փետրվարի 21-ին ժամը 18:00-ի դրությամբ փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկա պահին, բուք է Արթիկ-Գյումրի, Ամասյա-Աշոցք, Արագած-Սպիտակ,Սեւան-Դիլիջան, Եղեգնաձոր-Մարտունի ճանապարհահատվածներում:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը զգուշացնում է զերծ մնալ այդ ճանապարհահատվածներով երթեւեկելուց:



























