Դեկտեմբերի 20-ի երեկոյան Մ-5 «Ուրալ» ավտոճանապարհի 947 կմ-ին վթար է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հետիոտն մահացել է:

Ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը: Վրաերթի մանրամասները հայտնել է Ստավրոպոլի շրջանի Ճանապարհային ոստիկանությունը, հաղորդում է TLT.ru-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել 23:30-ին Մ-5 «Ուրալ» ավտոճանապարհին՝ չհասած Վալա գյուղ: Վրարոդը՝ 1976 թվականին ծնված Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակիչը, ՄԱՆ-180 մեքենայով Ժիգուլեւսկից Սիզրան էր ուղեւորվում:

Նախնական վարկածով ճանապարհին նա 1967 թվականին ծնված տղամարդուն վրաերթի է ենթարկել, որը ճանապարհի երթեւեկելի մասում կանգնած է եղել:

Վթարի հետեւանքով տղամարդը՝ ՀՀ քաղաքացին, մինչեւ շտապ օգնության ժամանումը պատահարի վայրում ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Ոստիկանությունում նշել են, որ նա մուգ գույնի հագուստ էր կրում, բայց լույսն անդրադարձնող տարրերով:

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը կհաստատվի ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի շրջանի քննչական բաժնի կողմից: