Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ Ջինի գործակիցը Հայաստանում 2009 թ. կազմել է 0,335։

Ջինի գործակիցը ցույց է տալիս եկամուտների անհավասարաչափ բաշխումը հարուստ եւ աղքատ խավերի միջեւ։ Եթե գործակիցը ձգտում է 0-ի, ապա եկամուտները հավասարաչափ են բաշխվում, իսկ եթե ձգտում է 1-ի՝ ծայրահեղ անհավասար։

Նշենք, որ այս գործակիցը Ռուսաստանում 0,39 է, ԱՄՆ-ում՝ 0,4, Մեծ Բրիտանիայում՝ 0,32, Բրազիլիայում՝ 0,6։

Ստացվում է, որ Հայաստանում եկամուտներն ավելի հավասարաչափ են բաշխվում, քան ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում։

Առավել հավանական է, որ Հայաստանում հարուստ խավի եկամուտների մեծ մասը գտնվում է ստվերում, եւ վիճակագրական ծառայության կողմից չի հաշվառվում։