ԵԱՀԿ ձգված հակամարտությունների հարցերով հատուկ նոր ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը փետրվար 21-ին ժամանել է Բաքու։
Նա բանակցություններ կանցկացնի երկրի պաշտոնատար անձանց հետ եւ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն առնչվող հարցեր։
Փետրվարի 22-ին նախատեսված է Չեկուոլիսի հանդիպումը Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Արազ Ալիզադեի եւ Մահմուդ Մամեդգուլիեւի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010 թվականին ԵԱՀԿ նախագահությունը Ղազախստանից անցել էր Լիտվային։
Չեկուոլիսը 2010 թվականի դեկտեմբերին հայտարարել ր, որ Լիտվան ԵԱՀԿ նախագահության օրոք կանի ամեն բան, որպեսզի ձգված հակամարտությունների ուղղությամբ դրական արդյունքների հասնի։





























