Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 21-ին  դասախոսություն է կարդացել Հայաստանի պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմի համար:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը նշել է. «Ցանկանում եմ հանդես գալ զեկույցով, որը նվիրված է սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ: Կարծում եմ` նաեւ ձեզ համար հետաքրքիր կլինի, թե ինչպիսին է մեր տնտեսությունում ստեղծված իրավիճակը, ինչ ծրագրեր է իրականացնում կառավարությունը, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են ե՛ւ աշխարհում, ե՛ւ տարածաշրջանում, եւ՛ Հայաստանի Հանրապետությունում»:

Իր զեկույցում կառավարության ղեկավարը ներկայացրել է տնտեսության ներկա վիճակն ու զարգացումները, անդրադարձել տնտեսության զարգացման ցուցանիշներին եւ ՀՆԱ-ի կառուցվածքին, խոսել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը պատասխանել է բանակի գեներալների եւ սպաների հարցերին: