Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել եւ 4 հոգի վիրավորվել, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ 2 պայթյուն է որոտացել։
Գործակալությանը քաղաքապետարանում հայտնել են, որ անցակետում մեքենայի վրա ռումբ ամրացրած մահապարտի կողմից իրականացրած առաջին պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել, հիմնականում զինվորներ, չորս հոգի վիրավորվել են։
Երկրորդ պայթյունի մանրամասները այս պահին պարզվում են։





























