Վաշինգթոնի դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել Սենատի հետախուզության կոմիտեի նախկին տնօրեն Ջեյմս Վուլֆին այն բանի համար, որ նա կեղծ ցուցմունք է տվել ՀԴԲ-ին լրագրողի հետ իր հարաբերությունների առնչությամբ, հայտնում է CBS-ը։

Դատարանը նաեւ նրա համար 4 ամսով ազատության սահմանափակման ժամկետ է նշանակել, որի ժամանակ նա պետք է ամսական 20 ժամով հանրային աշխատանք կատարի, ինչպես նաեւ 7,5 հազար դոլարի չափով տուգանք է սահմանվել։

Ավելի վաղ Վուլֆը խոստովանել է, որ 2017 թվականին ստել է ՀԴԲ-ին երեք լրագրողների հետ իր հարաբերությունների հարցում։ Լրագրողների թվում է նաեւ New York Times թերթի թղթակից Էլի Ուոթքինսը, որի հետ մեղադրյալը երեք տարի շարունակ սիրային կապեր է ունեցել։

Վուլֆի փաստաբանները հայտարարել են, որ նա իր գործողությունների համար ընդունում է իր պատասխանատվությունը։ Պաշտպանությունը հույս է ունեցել, որ դատարանը ուշադրություն կդարձնի այն հանգամանքի վրա, որ Վուլֆը երեք տասնամյակ աշխատել է Սենատի կոմիտեում առանց ծառայության մեջ որեւէ հավակնության։  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ, առանց Վուլֆի անունը տալու, հայտարարել է, որ ձերբակալվել է «արտահոսքերի շատ կարեւոր հեղինակ»։