Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական նստավայրի մոտ պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է առնվազն 6 մարդու, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Հաղորդվում է ավելի քան 20 վիրավորների մասին։
Պայթուցիկները գործի են դրվել նստավայրի անցակետի մոտ։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Աշ Շաբաբ ծայրահեղական խմբավորումը։
Զոհերի թվում կան զինվորականներ, ինչպես նաեւ լոնդոնյան Universal TV հեռուստակայանի աշխատակիցներ։
Վիրավորների թվում են օրենսդիրներ եւ Մոգադիշոյի փոխքաղաքապետը։
Առաջին պայթյունից հետո որոտացել է երկրորդը, որն ավելի թույլ է եղել եւ որի թիրախը պետք է դառնային փողոցով աշխատանքի շտապող մարդիկ։





























