Ուրբաթ օրը Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանվել է Չեռնոգորիայի մաֆիոզ կլանի անդամ Վլադիմիր Ռոգանովիչը, որն ավելի վաղ դատապարտվել էր մեկ այլ՝ մրցակից կլանի պարագլխին սպանելու համար, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով ավստրիական Kurier թերթին։

«Հետքերը տանում են դեպի չեռնոգորյան Կոտոր քաղաքի երկու խոշոր կլաններ։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հրաձգության զոհ է դարձել «Կովաչիան» կլանի անդամ Վլադիմիր Ռոգանովիչը։ 31-ամյա Ռոգանովիչը 2009թ. դատապարտվել էր մրցակից ավազակախմբի պարագլխի սպանության համար։ Հինգ տարի անց նա դուրս է եկել բանտից։ 2017թ. մայիսին նորից դատապարտվել է Բելգրադում՝ 8 ամիս ազատազրկմամբ, փաստաթղթեր կեղծելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Երկրորդ տուժողը 22-ամյա Ստեֆանն է չեռնոգորյան Նիկշիչ քաղաքից։