Հյուսիսային նավատորմի հիմքի վրա Մուրմանսկի մարզի Վիդյաեւո ավանում տեղի է ունեցել վերջին՝ 5040-րդ թվային հեռարձակման օբյեկտի գործարկման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Դրանով ավարտվեց ողջ երկրում թվային հեռուստատեության ստեղծումը, որը դարձավ ամենախոշորն աշխարհում։
«Ուռա» աշտարակի գործարկումն աննախադեպ ենթակառուցվածքային նախագծի վերջնական ակորդն էր, որը ստեղծվել է հեռարձակման զարգացման դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում։
Այժմ թվային եթերացանցը Ռուսաստանում աշխատում է ամբողջ ծավալով։ Եթե 2009-ին երկրի բնակիչների 44%-ն էր կարող դիտել ոչ ավելի, քան չորս հեռուստաալիք, իսկ մոտ մեկ քառորդը՝ միայն մեկ կամ երկու, ապա թվայնացումից հետո 20 պարտադիր հեռուստաալիք և երեք ռադիոալիք կկարողանա ընդունել ռուսաստանցիների 98,4%-ը։
Իսկ մնացած 1,6%-ը, ովքեր ապրում են թվային ազդանշանի ընդգրկման գոտուց դուրս, կկարողանան անվճար դիտել 20 հեռուստաալիք արբանյակային հեռարձակման միջոցով։ Այսպիսով, ապահովված է միասնական հեռուստատեսային ստանդարտ ինչպես խոշոր քաղաքների, այնպես էլ քիչ բնակեցված տարածքների համար։ Թվային հեռարձակման անվիճելի առավելություններն են պատկերի եւ ձայնի բարձր որակը, ալիքների բազմաթվությունը եւ խանգարումների դեմ կայունությունը։
2019թ. Ռուսաստանը լիովին անցում կկատարի թվային հեռարձակման։ Անցումը կլինի փուլային՝ կսկսվի փետրվարից եւ կտեւի կես տարի։ Տարածաշրջաններում անալոգային ազդանշանը կանջատեն դրանց պատրաստ լինելուն պես։




























