Փարիզում «դեղին ժիլետների» բողոքի վեցերորդ շաբաթվա ընթացքում տեղի ժամանակով ժամը 14։00-ին բախումներ են սկսվել ոստիկանության և բողոքողների միջեւ։ Կալանվել է 65 հոգի, որոնցից 4-ը ձերբակալվել է, տեղեկացնում է Կոմերսանտը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքում ցուցարարների թիվը հասել է 800-ի։
Ֆրանսիայում կարգի պահպանմանը 4100 ոստիկան է մասնակցել, Փարիզում՝ 1225, երկու անգամ ավելի քիչ, քան անցած շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին։ Ցույցը Վերսալում, որը փորձում էին կազմակերպել «դեղին ժիլետները», չի կայացել։
«Դեղին ժիլետների» գլխավոր հավաքատեղին Մոնմարթրն է՝ Սաքղե-Քյող տաճարի դիմաց եւ հարակից փողոցներում։ Ոստիկանությունը հրամայել է Մոնմարթրի խանութպաններին փակել խանութները եւ հավաքել մայթեզրի ռեստորանների կահույքը։





























