Մեքսիկական Սյուդադ Վիկտորիա քաղաքում Expreso լրատվամիջոցի խմբագրություն է բերվել տուփ մարդու կտրված գլխով, տեղեկացնում է МК.RU-ն՝ հղում կատարելով Diario Contraste-ին։

Վտանգավոր ծանրոցը գտնվել է շենքի դիմացի ավտոկայանատեղիում։

Երբ այն բացել են, հայտնաբերել են սառույց եւ գլուխ։ Տուփի մեջ եղել է գրություն՝ խմբագրության հասցեին սպառնալիքներով։

Սարսափելի գտածոն փոխանցել են իրավապահներին, դատաբժշկական փորձագետները կպարզեն զոհի ինքնությունը։

Արժե նշել, որ Մեքսիկան անցած տարի սպանված լրագրողների թվով պետությունների առաջին հնգյակում է։