Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով զոհվել է առնվազն 222 մարդ, հաղորդում է Sky News-ը:
Ավելի քան 840 մարդ վիրավորվել է, եւս 28-ը անհետ կորած են համարվում:
Հիշեցնենք, որ աղետը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:
Աղետի հիմնական թիրախը եղել է Զոնդյան նեղուցը, որը գտնվում է Ճավա եւ Սումատրա կղզիների միջեւ:
Իշխանությունները կղզիների բնակիչներին եւ զբոսաշրջիկներին կոչ են անում մինչեւ դեկտեմբերի 25-ը հեռու մնալ լողափերից:





























