Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցության ժողովի ժամանակ զգուշացրել է՝ Լիբիայի իրադարձությունների հետ կապված զգույշ արտահայտվել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող կուսակցության ժողովում նշվել է, թե Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հակամարտություններ չեն այլ՝ ցեղային բախումներ են։
Էրդողանն անդրադարձել է Քադաֆիի որդու արած հայտարարությանը, որտեղ մեղադրանք է ներկայացվել Թուրքիային։ Նա իր կուսակիցներին կոչ է արել զգույշ լինել եւ զսպվածություն ցուցաբերել Լիբիայի վերաբերյալ հայտարարություններում։
«Լիբիայում 30 հազար Թուրքիայի քաղաքացի է ապրում։ Նրանք չպետք է թաթախվեն արյան մեջ։ Թուրքերի արած ներդրումները պետք է աչքի տակ ունենալ»,-զգուշացրել է Թուրքիայի վարչապետը։





























