Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը իր` Մերձավոր Արեւելք շրջայցի շրջանակում չնախատեսված այց է կատարել Եգիպտոս: Քեմերոնն առաջին համաշխարհային լիդերն է, որ Մուբարաքի հրաժարականից հետո այցելում է Եգիպտոս:
Այցի ընթացքում Քեմերոնը մտադիր է հանդիպել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ Շաֆիկի եւ Ռազմական ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Թանտավիի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ` Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ այցի նպատակներից մեկը իշխանությունը ռազմական խունտաից ժողովրդավարական ճանապարհով ընտրված լիդերին փոխանցելու հարցում Եգիպտոսին ինչ-որ կերպ օգնելու հնարավորության ուսումնասիրությունն է:
Քեմերոնը նաեւ պատրաստվում է կոչ անել Եգիպտոսին հանել արտակարգ դրությունը, որը երկրում գործում է Մուբարաքի ողջ կառավարման ընթացքում, արդեն 30 տարի: Միաժամանակ հաղորդվում է, որ Բրիտանիայի վարչապետը չի նախատեսում հանդիպել «Մահմեդական եղբայրներ» իսլամական կազմակերպությսոն ներկայացուցիչների հետ, որոնց գործունեությունն արգելված է:





























