Լիբիացի երկու կործանիչների օդաչուներ, որոնք վայրէջք են կատարել Մալթայում, քաղաքական ապաստան են հայցել: Կործանիչները վայրէջք են կատարել Մալթայի միջազգային օդանավակայանում փետրվարի 20-ին: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկու օդաչուներն էլ գնդապետի կոչում ունեն եւ Լիբիայի քաղաքացի են:

Վայրէջքից հետո օդաչուները հայտարարել են, թե որոշել են հեռանալ երկրից այն բանից հետո, երբ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում ցուցարարներին ռմբահարելու հրաման են ստացել:

 Հիշեցնենք, որ չնայած ցուցարարների նկատմամբ ուժի կլիրառմանը, բողոքի ակցիաները  Լիբիայում շարունկվում են:  Փետրվարի 21-ին անկարգությունները հասել են մայրաքաղաք Տրիպոլի: Ականատեսների վկայությամբ` ցուցարարներին ցրելու համար գործի է դրվել ռազմական ավիացիան: