Ավելացել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արգելոցների համար տրամադրվող դրամաշնորհների ծավալը: Պահպանվող տարածքների գործակալության տեղեկություններով` 3,5 մլն եվրո կօգտագործվի այս երկրների արգելոցների համար:
Ծրագրի նպատակն այդ տարածքների պահպանմանը, ինչպես նաեւ տեղական բնակչության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելն է:




























